A
A
«Սասնա ծռեր»-ի անդամին դատարանից տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)
Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը դատարանում կտրուկ վատացել է. նրա համար դատարան շտապ օգնություն է եկել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Գիչյանին սրտի ստենտավորում է կատարվել, և նա 10 օր շարունակ չի ընդունել իրեն անհրաժեշտ դեղերը, ինչի հետևանքով էլ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Դատարանից Խաչատուր Գիչյանին անմիջապես տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս պահին դատավորը որոշեց նիստը հետաձգել, քանի որ առանց ամբաստանյալի չէր կարող շարունակել դատաքննությունը։ Նիստը կշարունակվի հուլիսի 19-ին։