A
A
Հենրիխ Մխիթարյանին եւս մեկ կնոջ հետ են նկատել
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին վերջերս հանդիպել են ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսիեի նախկին կնոջ՝ Յուդիթի Սիսեի հետ:
Ինչպես նշում է անգլիական Daily Star օրաթերթը, անցած հինգշաբթի նրանց նկատել են Մանչեսթերի «Սան Կառլո Չիկետի» իտալական ռեստորանից դուրս գալիս:
Նշենք, որ 42-ամյա Յութիդը, որը երեք երեխա ունի, այժմ զբաղվում է գործարարությամբ: 2015 թվականին նա նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմում, որտեղ պատմում է միայնակ մայրերի մասին:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել էր ռուսաստանցի մոդել Վիկտորիա Լոպիրեւայի հետ, ում հետ եղել էր Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում:
