Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճ. թանկացել են ցորենը, միսը, պարենային մթերքը

Տնտեսություն
supermarket

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից հրապարակվող պարենի գնային ինդեքսը հունիս ամսին բարձրացել 1,4%-ով՝ համեմատած մայիս ամսվա ցուցանիշի հետ և միջինում կազմում է 175,2։ Նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշի հետ համեմատությամբ այն բարձրացել է 7%-ով։ ՊԳԿ-ի գնային ինդեքս դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ։    Հացահատիկի գնային ինդեքսը ըստ ՊԳԿ-ի տվյալների մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4,2%-ով՝ ԱՄՆ-ում ցանքի պայմանների վատթարացմամբ պայմանավորված ցորենի գնի թանկացման պատճառով։ Միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում իջել է եգիպտացորենի գինը՝ պայմանավորված Հարավային Ամերիկայում ռեկորդային քանակի բերքով։ Մսամթերքի և կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես բարձրացել է, սակայն ձեթի  և շաքարավազի գինը անկում է գրանցել։  Հացահատիկի պաշարները ռեկորդային սահմանի են հասնում։  Չնայած սպիտակուցով հարուստ հացահատիկի առաջարկի նվազմանը՝ հացահատիկի առաջարկը համաձայն ՊԳԿ-ի հրապարակած զեկույցի շարունակում է մնալ առատ գալիք տարվա ընթացքում։ ՊԳԿ-ն հրապարակել է, որ 2017թին ըստ կանխատեսումների ցորենի արտադրությունը կկազմի 2,593 միլլիոն տոննա, որը 0,6 %-ով ավելի ցածր է, քան 2016-ի ցուցանիշը։ Իսկ հացահատիկի համաշխարհային պաշարները 2017թին ակնկալվում է կհասնեն 704 միլլիոն տոննա։     ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն