«Ոսկե ծիրան»-ը մեկնարկել է ակցիայով. լուսանկարներ
«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ փառատոնն այսօր Երևանում մեկնարկել է ակցիայով: Մի խումբ մարդիկ դժգոհ են, որ միասեռականության մասին ֆիլմերը փառատոնի շրջանակներում, ճիշտ է, չեն ցուցադրվել, սակայն ցանկից այդպես էլ չեն հանվել:
«Ոչ այլասերման քարոզին» պաստառներով նրանք եկել են Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ էլ կայացել է փառատոնի պաշտոնական բացումը:
Ակցիայի մասնակցիներն իրենց կոչում մասնավորապես հայտնել են. «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։
Նախատեսվում է ցուցադրել այլասերվածների և այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի) ` հայ դերասանների մասնակցությամբ: Ավելին․ դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել ևս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է և պատրաստվել է այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված երկու ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք՝ անչափահասները:
[caption id="attachment_1555504" align="alignnone" width="600"]
Official opening ceremony of 'Golden Apricot 14th Yerevan International Film Festival' took place[/caption]
2017 թ․-ի հուլիսի 7-ին հայտարարվեց, որ ֆիլմերը Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում ցույց չեն տրվելու, սակայն չհայտարարվեց, որ փառատոնի ծրագրից դրանք ընդանրապես հանված են և առ այս պահը նշված ֆիլմերի անվանումները առկա են փառատոնի պաշտոնական ծրագրի էլէկտրոնային տարբերակում»։
Փառատոնի բացմանը մասնակցել են մի շարէ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, կինոսերներ
[caption id="attachment_1555505" align="alignnone" width="600"]
Opening the stars perpetuating the memory of cameraman Yuri Yerznkyan, Sergey Israelyan and Frunze Dovlatyan took place on Charles Aznavour Square[/caption]
[caption id="attachment_1555506" align="alignnone" width="600"]
Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption]
[caption id="attachment_1555507" align="alignnone" width="600"]
Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption]
[caption id="attachment_1555508" align="alignnone" width="616"]
Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption]