Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Մաղաքյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Սպորտ
unnamed-26-1

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին 3 մեդալ: Մրցումների առաջին օրը 50 կգ քաշային ընբիշ Կարեն Զուրաբյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ վերջին որոշիչ գոտեմարտում հաղթելով թուրք Էնգին Չեթինին՝ 11:4: Այսօր մրցագորգ մտած չորս մարզիկներից մեդալ նվաճեցին երկուսը: Արսեն Հարությունյանը (55 կգ քաշային կարգ) 3-րդ տեղի համար մարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին եւ արժանացավ բրոնզե պարգեւի: 120 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Մաղաքյանը նախնական փուլում հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդամին Դիբիրովին եւ ստիպված բավարարվեց արծաթե մեդալով: