Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանտա Կոլոման» մեծ հույսերով հեռացավ Հայաստանից (տեսանյութ)

Սպորտ
a1santa-koloma

Ֆուտբոլի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը լիովին գոհ է մնացել իր սաների խաղից, չնայած «Ալաշկերտի» հետ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում նրա թիմը պարտվեց 0:1 հաշվով:   «Հանդիպումն անցավ սպասվածի պես: Մրցակիցը ցանկանում էր արագ վճռել դիմակայության ելքը, բայց մենք կարողացանք լավ պաշտպանվել: Դժգոհ եմ, որ պարտվեցինք, սակայն այս արդյունքը մեզ համար նպաստավոր է: Այն, որ գնդակին քիչ էինք տիրում, չէր նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Պարզապես թիմերի մակարդակների տարբերության հարց էր: Կարեւորն այն է, որ մենք մեծ հույսերով ենք վերադառնում Անդորա», - հետխաղյա ասուլիսին ասաց անդորացի մասնագետը:   Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց, հուլիսի 4-ին, Անդորայում: