«Երկիր Ծիրանի»-ն կհանդիպի երևանցիների հետ. ժամանակացույց
Հայտարարություն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ` Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը նախաձեռնում են Երևանի խնդիրների լուծմանը ուղղված երևանցիների հետ հանդիպումներ. Հիմք ընդունելով, որ Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամի իրավունքները` պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, կատարել Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպել հանրային հանդիպումներ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին և օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը նախաձեռնում են Երևանի 12 վարչական շրջաններում հանդիպումներ, քննարկումներ երևանցիների հետ հետևյալ ժամանակացույցով.
| 1. ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 03.07.2017 12:00-14:00 |
| 2. ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 04.07.2017 12:00-14:00 |
| 3. ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 05.07.2017 12:00-14:00 |
| 4.ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 06.07.2017 12:00-14:00 |
| 5.ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 07.07.2017 12:00-14:00 |
| 6. ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 10.07.2017 12:00-14:00 |
| 7. ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 11.07.2017 12:00-14:00 |
| 8. ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 12.07.2017 12:00-14:00 |
| 9. ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 13.07.2017 12:00-14:00 |
| 10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 14.07.2017 12:00-14:00 |
| 11. ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 17.07.2017 12:00-14:00 |
| 12. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ | 18.07.2017 12:00-14:00 |