Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշին նոր բնակֆոնդի կարիք ունի. Արցախպրես

Քաղաքականություն
shushi-1

1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: Խոսելով քաղաքում հաստատված բնակչության թվի մասին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայումս Շուշիում ապրում է ավելի քան 5000 մարդ. ուրախալին այն է, որ տարեցտարի բնակչության թվի աճ է գրանցվում: «Շատերն են ցանկանում հաստատվել Շուշիում, սակայն 2008 թվականից բնակֆոնդ չունենք: Ազատ տներ կան, որոնց տերերը վաղուց քաղաքում չեն ապրում և, հնարավորության դեպքում, կարելի է այդ տները ձեռք բերել ու տրամադրել այն մարդկանց, ովքեր ապրում են Շուշիում և բնակարանների կարիք ունեն,- հավելել է քաղաքապետը և ընդգծել, որ մեծ ուշադրություն է դարձվում եղած բնակֆոնդի պահպանմանը: Ավելին՝ այստեղ