Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոն Մարգարյանն ուղղակի օր ու արեւ չի ունենալու» (տեսանյութ)

Քաղաքականություն
aruhi

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝  հնարավո՞ր է հրաժարվեք ավագանու մանդատներից, պատասխանեց, որ իրենք գողերին անվանելու են գողեր, Տարոն Մարգարյանին էլ սպասելու է դժոխքը. «Ինքը ուղղակի օր ու արեւ չի ունենալու: Տարոն Մարգարյանի համար դա նորմալ կարող է լինել, որովհետև, եթե դու գող ես, դու կոռուպցիայի մեջ թաթախված ես, դու ավազակ ես, դու ծառայում ես մեկ այլ քո վերադասի, որը նույնպես գող է, ավազակ է, բռնազավթիչ է, ընտրագող է, հետևաբար՝ դա իրենց համար նորմալ է։ Իրենց համար աննորմալ է, որ կարող է լինեն մարդիկ, որոնք գնան ու փորձեն բացահայտել այդ հանցագործությունները, ընդհուպ՝ մինչև իրենց վտանգելով, որովհետեւ իրենց համար դա նորմալ չէ»։ Անդրադառնալով Ավանում տեղի ունեցած միջադեպին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Յուրաքանչյուրը, ով իմ նկատմամբ, իմ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել՝ բոլորը նաեւ միջազգային օրենսդրությամբ պատասխանատվության են ենթարկվելու»: