Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱՍՏԱՆ.ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀՈՂ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

Մշակույթ

Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի փոխքաղաքապետ տիկին Մոիրա Գիլմարը Փարիզի Աստվածամոր տաճարի «Կրիպտ Արքեոլոժիկ» ենթասրահում բացեցին «Հայաստան. քրիստոնյա հող Կովկասում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տեւելու է դեկտեմբերի 20-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 25-ը:

Այն ներկայացնում է Հայաստանի պատմությունը, եկեղեցական ճարտարապետությունը, բնությունը, արվեստն ու մշակույթը՝ պատկերացում տալով աշխարհաքաղաքական առումով բարդ այս տարածաշրջանում հայ ժողովրդի անցած ուղու, հարուստ ժառանգության ու քաղաքակրթության մասին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում՝ Փարիզի քաղաքապետարանի եւ «Սոսիետե ժեոգրաֆիկ» հեղինակավոր կազմակերպության համատեղ ջանքերով: