A
A
ՀՀ գավաթի եզրափակչի 2-րդ ուղեգիրը նվաճեց «Շիրակը» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի գավաթն այս տարի կվիճարկեն «Փյունիկն» ու «Շիրակը»: Դա պարզ դարձավ այսօր կայացած կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պատասխան խաղից հետո: Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գանձասար-Կապանի» հետ: Այդպիսով, երկու հանդիպումների արդյունքներով եզրափակիչ մտան շիրակցիները, որոնք առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ էին տարել: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում Երեւանի «Փյունիկը» պայքարից դուրս էր բերել Երեւանի «Բանանցին»: