Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը զինվորներով ջախջախեց մրցակցի ամրոցը

Սպորտ
unnamed-33-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: Այսօր կայացած 3-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով մրցեց Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Լեւոն Արոնյանը հենց սկզբից դիմեց ակտիվ գործողությունների եւ մրցակցին ստիպեց անցնել խորը պաշտպանության: Սակայն մեր շախմատիստը զինվորներով գեղեցիկ գրոհ կազմակերպեց, զոհաբերեց մեկին, սակայն ստացավ դիրքային առավելություն: Սպիտակների 42-րդ քայլից հետո ֆրանսիացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանին, որն այսօր ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց: Հաջորդ, չորրորդ տուրը, տեղի կունենա ապրիլի 19-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի մրցաշարի ետնապահ, գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ: