Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե մեր ձայները գողանան, կլինի հետընտրական պրոցես. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1

Քիչ առաջ «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ընտրությունը կատարեց Երեւանի Շենգավիթ համայնքի 8/32 ընտրատեղամասում: Նա քվեարկության էր եկել կնոջ եւ երկու դուստրերի ուղեկցությամբ: Ընտրատեղամասից դուրս գալուց հետո, նա հայտարարեց՝ ընտրել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի այս հուսահատության փոսից: «Մենք պատրաստ ենք ամենավճռական քայլերի, խոսքը նրա մասին է, որ եթե մարդիկ մեր օգտին քվեարկում են ու էդ ձայնը գողանում են, կլինի հետընտրական պրոցես, եթե մեզ ձայն չտան,  ուրեմն մանդատը տվել են ուրիշին, ամեն ինչ ուրիշի ձեռքում է»: Անդրադառնալով ապրիլյան պատերազմի մեկ ամյակին նա ասաց. «Ազատ ու արդար ընտրությունները կլինի ապրիլյան պատերազմի զոհերի ամենամեծ հիշատակը»: