«Նրա նմաններին անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ» (տեսանյութ)
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելը ուղղակի աղետալի է: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: «Նա ամեն անգամ բազմաթիվ մամուլի ասուլիսներում հայտարարել է, որ քանի որ Ղարաբաղի հարցը չի լուծվում խաղաղ ճանապարհով, պետք է անցնել զինված պայքարի եւ ինքը պատրաստ է զենք վերցնել եւ դուրս գալ պայքարի»,- ասաց նա: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցրեց, որ այդ մասին նա հնչեցրել է հենց ապրիլի 2-ին: Դեսպան Արման Նավասարդյանը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելու պահանջով մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացրած դիմումը գրված ու չգրված բոլոր օրենքների կոպիտ խախտում է համարում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի դեսպանը հանդես է գալիս որպես հրձիգ՝ նշելով, որ իր ձեռքով զենքը կվերցնի եւ կգնա, կկռվի Լեռնային Ղարաբաղի դեմ. «Եթե այդ խնդիրը միայն Լեռնային Ղարաբաղը լիներ, հարցի կեսը կլիներ, բայց նա նաեւ կոչ է անում շարունակել այդ գործողությունները Հայաստանի դեմ: Այդպիսի մարդկանց դիվանագետներն իրար մեջ անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ»,- ասաց Արման Նավասարդյանը: Այդ մարդը, փաստորեն, հանդես է գալիս այդ դիրքերից: Երբ որ խուժանը հասարակական գործեր է անում, ու նրան գլխին չեն տալիս, նա լկտիանում է, սա այդ դեպքն է»: Ինչպես կարող է Փոլադ Բյուլբյուլօղլին լինել բարի կամքի դեսպան կամ բարի կամքի դեսպան նշանակող: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ կոչ արեց միասնականություն դրսեւորել եւ ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը: ՄԱԿ-ի հետ հիմնականում աշխատող ՀԿ-ները դիմել են Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար: