A
A
Գագիկ Ծառուկյանը՝ Ապարանում. ուղիղ (տեսանյութ)
Ծառուկյան դաշինքն այսօր հանդիպում է ապարանցիների հետ։ Ի թիվս այլ քաղաքացիների, այստեղ է նաև ՀԺԿ-ի արդեն նախկին անդամ Սասուն Ավագյանը։ Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն հեռացրել են ՀԺԿ-ից՝ Ծառուկյան դաշինքի թեկնածուին պաշտպանելու համար. «Ինձ ճիշտ չեն հասկացել։ Ես ասել եմ իմ անձնական կարծիքը, որ սատարում եմ Լյովա Խաչատրյանին, ոչ թե ՀԺԿ-ն է սատարում։ Ինձ սխալ հասկացան և հեռացրեցին»,- ասաց Սասուն Ավագյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանին խնդրելու է վերանորոգել Արագածոտնի հիվանդանոցը։
