Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Պաշտոնական
karen-medvedev

Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում  առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կողմերն անդրադարձել են հունվարին  ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։ Քննարկվել է  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնման ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: ՀՀ կառավարություն