A
A
Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է
Երեւանում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել մարմնամարզիները, որոնք որոշել են բազմամարտի մրցանակակիրներին: 2017թ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը: Մարտի 4-ին մամնամարզիկները հարաբերությունները կպարզեն առանձին գործիքների վրա: Կանանց առաջնությունը, որին մասնակցելու են 16 մարզուհի, կկայանա մարտի 3-4-ը, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում: Այսօր նրանք հանդես կգան բազմամարտում: