Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազ–Ջերմուկ և Սարավան–Զանգեր ճանապարհահատվածներում բուք է

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության  ճանապարհին և  Մ2 միջպետական ճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում բուք է, տեսանելիությունը՝  20-50 մ: Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն