«Հայաստանը պատրաստ չէ դիմակայել հաքերային լուրջ հարձակումների» (տեսանյութ)
Համակարգչային հարձակումները ենթակառուցվածքների վրա մոտ ապագայում կարող են մասսայական բնույթ կրել։ Ողջ աշխարհում նմանատիպ դեպքերն արդեն ավելանում են։ Հայաստանն այս առումով եւս պոտենցիալ թիրախ է; Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, վերջերս ադրբեջանական հաքերները կոտրել եւ համացանցում ուղիղ հեռարձակմամբ դրել էին Հայաստանում գործարաններից մեկի սենյակներում տեղադրված տեսախցիկների նկարահանումները։ Նրա դիտարկմամբ, ամենամեծ խնդիրն այն է, որ սկսվել է այսպես կոչված «իրերի-ինտերնետի» դարը, երբ համացանցին միացված են հեռուստացույցը, փոշեկուլը կամ սրճեփը։ Այս դեպքերոմ մարդիկ պարզապես չգիտեն՝ ինչպես պաշտպանվել։ «Սա աշխարհի մակարդակով դառնում է աղետ, քանի որ տարբեր են թե դրանց արտադրողները, թե օպերացիոն համակարգերը»։ Արդեն հայտնի են դեպքեր, երբ մեծ տարածքներ են հոսանքազրկվել, հայտնի են ատոմակայանների վրա հարձակումների դեպքեր։ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հաքերային հարձակումներով կարելի է լուրջ ֆիզիկական եւ ֆինանսական վնաս հասցնել; Հայաստանն այս առումով քիչ ավելի շահեկան վիճակում է, քանի- որ մենք դեռեւս բավականաչափ զարգացած չենք։ «Մտահոգությունն այն չէ, որ նմանատիպ հարձակումներ կարող են լինել, մտահոգությունն այն է, որ Հայաստանը պատրաստ չէ նմանատիպ հարձակումների, քանի որ գնահատած չեն այն ենթակառուցվածքները, որ կարող են հարձակումների թիրախ դառնալ։ Չունենք նաեւ այն մարմինները, որ պատասխանատու են դրանց պաշտպանության համար»։