Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղասի Աղասյանը սկանդալով հեռացավ սպորտից

Սպորտ
a1axasyan

«Ես հեռանում են սպորտից ճակատս բարձր: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են...»:   Այսօր իր ֆեյսբուկյան էջում այսպիսի գրառում է արել Հայաստանի ծանրորդ Աղասի Աղասյանը:   Պատճառը պարզ է: Բանն այն է, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր մամուլի ասուլիսներից մեկում միանշանակորեն հայտարարել էր, որ Աղասի Աղասյանը որքան էլ լավ մարզավիճակում գտնվի, միեւնույն է, չի հրավիրվելու ազգային թիմ:   Ինչպես նկատում ենք, մարզիկի պատասխանը երկար չտեւեց: Նա այսօր Հայաստանի առաջնությունում մասնակցել է իր համար անսովոր 85կգ քաշային կարգում եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում են ականատեսները, Աղասի Աղասյանը վերջին մոտեցումը կատարելուց հետո հանել է մարզակոշիկները եւ ոտաբոբիկ հեռացել մրցահարթակից: