Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի առաջնության հրաշալի յոթնյակը

Սպորտ
unnamed-31

Երեւանի Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը ավարտին են մոտենում շախմատի Հայաստանի առաջնությունները: Այսօր կայացած 7-րդ տուրի պարտիաներն էլ ավելի խճճեցին մրցաշարային աղյուսակները: Տղամարդկանց առաջնության ավարտից երկու տուր առաջ 4-ական միավոր ունեն գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, նախկին չեմպիոններ Տիգրան Լ.Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը՝ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Առաջատարներից կես միավորով ետ են մնում երեք շախմատիստներ՝ կրկին նախկին չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Հ.Գրիգորյանը, եւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Հրաշալի այս յոթնյակն էլ կվիճարկի չեմպիոնի կոչումը: Ելնելով ստեղծված իրավիճակից, վաղը կայանալիք 8-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ կարեւոր նշանակություն ունեն շախմատիստների համար: Ահա բոլոր զույգերը. Զավեն Անդրիասյան - Արման Փաշիկյան Տիգրան Հարությունյան - Տիգրան Լ. Պետրոսյան Սամվել Տեր-Սահակյան - Հայկ Մարտիրոսյան Մանուել Պետրոսյան - Կարեն Գրիգորյան Ռոբերտ Հովհաննիսյան - Հովհաննես Գաբուզյան Կանանց առաջնությունում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վարպետության թեկնածու Սիրանուշ Ղուկասյանը, որն այսօր հաղթեց անցած տարվա չեմպիոն Մարիա Գեւորգյանին եւ վաստակեց 5,5 միավոր: Նրան կես բալով զիջում է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, մեկով՝ նույն Մարիա Գեւորգյանը: Վաղը նշանակված 8-րդ տուրում Սիրանուշ Ղուկասյանը սպիտակներով կմրցի Աննա Սարգսյանի հետ: Նրան հետապնդող Աննա Հայրապետյանն ու Մարիա Գեւորգյանը կհանդիպեն իրար հետ: