Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիական ակումբը 115 մլն եվրո է պատրաստել Մեսիի համար

Սպորտ
sport-messi-17.01.

Լիոնել Մեսիի նոր ակումբը կդառնա անգլիական «Մանչեսթեր Սիթին», եթե իսպանական «Բարսելոնային» չհաջողվի նոր պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվողի հետ: Այդ մասին գրում է բրիտանական «Սան» թերթը: Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, «Մանչեսթեր Սիթին» 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 115 մլն եվրո փոխհատուցում: Լիոնել Մեսիի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը, այդ իսկ պատճառով կատալոնյան ակումբը սկսել է բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար: Ինչպես նշում է «Սանը», Լիոնել Մեսիի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հավանականությունը բավական մեծ է, քանի որ անգլիական թիմում հանդես է գալիս Արգենտինայի հավաքականի նրա ամենամտերիմ ընկերը՝ Սերխիո Ագուերոն, իսկ թիմը գլխավոր մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է, որը նախկինում աշխատել է «Բարսելոնայում»: