Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է վերանայել հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները. նախարար

Հասարակություն
Asatryan-Artem

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող  միջազգային և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բարձր  գնահատելով վերջին տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ նախարարը վստահություն է հայտնել,  որ   ոլորտում համատեղ  իրականացվող փոփոխությունները,  միանշանակ բերելու են  նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝  դրանով իսկ  հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ  համակարգում  արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ  և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ: «Պետք է  տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձևաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը: Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվի  հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված  հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»:  Հանդիպմանը ներկա  հասարակական սեկտորի ներկայացուցիչները ընդհանուր առմամբգոհունակություն են հայտնել  համակարգում իրականացվող բարեփոխումներիվերաբերյալ,  ունենալով սակայն որոշ մտահոգություններ,  որոնք հիմնականումվերաբերում  էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանիգերատեսչությունների միջև սերտ համագործակցությամբ միայն, և որոշակիմտահոգություններ առ այն, որ փոփոխությունների և նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը  կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից:  Միևնույն ժամանակ  ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել,որոնք ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:  Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին  տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ:   Հաշվի առնելով սեղմ ժամկետները`  նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել  համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետև ևս մեկ հանդիպում ունենալ մինչև ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ  վերջնական փաթեթի ներկայացումը:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին