Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ փակ: Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: