Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed6-1

Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է. հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ Երևանում եթե երեկ 10:00-ին -17...-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10...-12 աստիճան է: Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 25-26-ը՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով: hay-23 Երևանում՝ Դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 1 Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.90C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -23.30C (2002 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -2.20C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: