Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքի մեծ մասն արտադրվում է չոր կաթից. խախտումներ շուկայում (տեսանյութ)

Հասարակություն
aass

Սպառողներին մոլորության մեջ են գցում գովազդները, որտեղ նշվում է, թե սնունդը գտնվում է էկոլոգիապես անթերի վիճակում. լրագրողների հետ հանդիման ժամանակ նման հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը. «Էկոլոգիապես մաքուր սնունդ մեր երկրում լինել չի կարող, լավագույն դեպքում այն կգտնվի մեր բարձր սարերում:  Մենք մոռանում ենք, որ ունենք այդքան հանքարդյունաբերություն՝ այդ պայմաններում ո՞նց կարող է սնունդը լինել էկոլոգիապես մաքուր»: Բանախոսը նշեց, որ վարչապետի հետ հանդիպում են խնդրել, որի ընթացքում կներկայացնեն մի շարք առաջարկներ՝ ներառելով նաև գովազդների բովանդակության վերանայումը. «Գովազդները պետք է ներկայացնեն իրականությունը, այն ինչ պետք է սպառողին և ոչ թե այն, ինչ իրենց է ձեռնտու»: Ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանը ասաց, որ 2016 թվականի ընթացքում ուսումնասիրել են 1300-ից ավելի փոքր և միջին սննդային կետեր. «Մշտական և անփոփոխ մնացած խախտումը հացաբուլկեղենի շուկայում է: Հացաբուլկեղենը հաճախ արտադրվում է անհայտ ծագման արտադրողի կողմից, չկա մակնշում, թե որտեղ ինչ պայմաններում է արտադրվել: Գրեթե միշտ պիտակի վրա նշվում է միայն հացի գինը»: Մյուս կարևոր խախտումներն արձանագրվել են կաթնամթերքի շուկայում, բանախոսը նշում է՝ ակամայից թվում է, թե ամեն ինչ լավ է, սակայն, ցավոք կաթնամթերքի մեծ մասն արտադրվում է չոր կաթով, որը սակայն չի նշվում: