Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ. Շավարշ Քոչարյան

Քաղաքականություն
aabd3c0dc4c2a178a9d82f2d133091fb

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կրկնվող փորձերն առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը: Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ: