A
A
Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալը հացադուլի մեջ է
Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանն արդեն 20 օր է` գտնվում է հացադուլի մեջ: «Նա այսկերպ իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ»,- «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Էմիլ Բեգլարյանը: Թե ի՞նչ հիմով է ցանկանում հանդիպել Ֆելիքս Ցոլակյանի հետ, ցմահ ազատազրկման դատապարտվածը չի մանրամասնել: Արմեն Տեր-Սահակյանը ՔԿՀ որոշումը ներկայումս բողոքարկում է Վերաքննիչ դատարանում: Գործով նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: