A
A
Ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի Իրան-Հայաստան երկաթուղին
Իրան-Հայաստան երկաթուղու հարցը շարունակում է կառավարության առաջնահերթությունների թվում մնալ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակված է բիզնես պլան, հստակեցված են ծախսածածկման ժամկետները: Ուսումնասիրել են նաեւ ճանապարհի այն հատվածները, որտեղով պետք է անցնի երկաթուղին: «Այս պահին աշխատանքներ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Այդ հարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույններից մեկը»,- նշեց նախարարը: