A
A
Հովհաննես Գաբուզյանը հետապնդողների թվում է
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող շախմատի բաց առաջնությունում Հայաստանից հանդես է գալիս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր երիտասարդ շախմատիստը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: Առաջին տուրում նա հաղթել է իտալացի Մարիո Սիբիլիոյին, ապա ոչ-ոքի խաղացել բոսնիացի Ալեքսանդր Սավանովիչի հետ, իսկ 3-րդ տուրում պարտության է մատնել իտալացի Ջուզեպե Լետիերիին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստներ, որոնք տարել են երեքական հաղթանակ եւ առայժմ միավոր չեն կորցրել: Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սեւերով կմրցի իտալացի վարպետ Ալեսանդրո Բիոնեի հետ: