A
A
Վթարի ենթարկված «Շապեկոենսեն» հռչակվեց գավաթակիր
Բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ճանաչվել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության հաղթող: Այդ մասին տեղեկացնում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Շապեկոենսեն» նոյեմբերի 30-ին պետք է անցկացներ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալ» թիմի հետ: Սակայն նոյեմբերի 29-ին բրազիլական թիմին տեղափոխող բոլիվիական ինքնաթիռը Մեդելյին քաղաքից 50 կմ հեռավորության վրա վայր էր ընկել, որի արդյունքում զոհվեցին 19 ֆուտբոլիստ եւ մարզչական ողջ կազմը: Այդ պատահարից հետո «Աթլետիկո Նասիոնալն» առաջարկել էր գավաթը շնորհել «Շապեկոենսեին»: Նման վերաբերմունքի համար կոլումբիական ակումբն արժանացել է «Դարի արդար խաղ» մրցանակին եւ արժանացել 1 միլիոն դոլար պարգեւավճարի: