Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» արդյունավետ լեգեոնականը հեռացավ թիմից

Սպորտ
sport-bananc

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստներ Լաերսիոն ու Կլաուդիո Տոռեխոնն ավարտեցին ելույթները թիմում: Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը, բրազիլացի եւ պերուացի լեգեոնականները թիմից հեռացել են հիմնականում ընտանեկան խնդիրների պատճառով: Բրազիլացի Լաերսիոն «Բանանցի» շարքերը համալրել էր անցած տարվա ամռանը: Մեկուկես տարում նա խփել է 19 գոլ՝ դառնալով ակումբի պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը: Կլաուդիո Տոռեխոնը «Բանանց» էր տեղափոխվել այս տարվա սկզբին: Այդպիսով, «Բանանցի» կազմում մնաց երկու լեգեոնական՝ մակեդոնացի Վլատկո Դրոբարովը եւ ռուսաստանցի Լայոնել Ադամսը: Նրանք նույնպես կարող է լքեն թիմը, քանի որ ակումբի ղեկավարությունն որոշել է ապավինել միմիայն սեփական կադրերի վրա: