Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչները չեն ընդունում տնօրենի պաշտոնակատարին (տեսանյութ)

Հասարակություն
gyumri

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում լարվածությունը պահպանվում է: Համաձայն սահմանված կարգի, այսօր կայացել է դպրոցի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի 8 անդամից ոչ ոք չի բացակայել: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարվել է մրցույթ: Այն կայանալու է 2017 թվականի հունվարի 24-ին: Նիստի արձանագրությունը կուղարկվի Շիրակի մարզպետարան: Ուսուցիչների պահանջը շարունակում է անփոփոխ մնալ: Հիշեցնենք, որ թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Գոհարիկ Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 24-ին: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մեկ այլ անձ` Արփինե Նիկողոսյանը: Մանկավարժական կազմը դժգոհում է և չի պատրաստվում ընդունել ժամանակավոր պաշտոնակատարին: Ուսուցիչներն անգամ նամակ են գրել կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին: Նամակի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է համացանցում: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում