Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաթաբալադա»` 20 տարի անց (տեսանյութ)

Մշակույթ
Untitled2-1

20 տարի անց ծննդատանը, այսինքն «Գոյ» թատրոնում նշեցին «Խաթաբալադա» ներկայացման ծնունդը: Նոստալգիկ երեկո, հուշեր, ստեղծագործական անձնակազմ և շնորհակալ հանդիսատես: «Խաթաբալադայի» գաղափարը հին է ինչպես ինքը մարդկությունը: Ներկայացման հերոսը աղքատ պոետ Համազասպն է, որին սատանան հնարավորություն է տալիս վայելելու փառք, հարստություն ու շքեղ կյանք, և ինչպես հայտնի է, սա որևէ լավ բանի հասցնել չի կարող։ «Մինչ պրեմիերան, ասում էին` թույլ չեն տա, կարգելեն»,- հիշում է Համազասպի դերակատար Միքայել Պողոսյանը: Չարգելեցին։ Մտահղացումն ու գաղափարը, ինքնատիպ համախոհների`հեղինակի, ռեժիսորի, պրոդյուսերի ու դերասանների ընդհանրացված արդյունքն  էր: «Խաթաբալադա»`կատակերգական շոու ողբերգական ելևեջներով: Ինչպիսին կլիներ  ներկայացումը, եթե այն բեմադրվեր այսօր: Հանդիսատեսի համար «Խաթաբալադան» հեշտ  ընկալվող, բայց միևնույն ժամանակ իր փիլիսոփայությունն ու ասելիքը ունեցող ներկայացում էր, որը նախապատրաստեց «Մեա Կուլպան»,- ասում է Հրանտ Թոխատյանը։ Փետրվարին հանդիսատեսի դատին կհանձնեն «Մեա Կուլպայի» երկրորդ թողարկումը: