A
A
Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է օլիմպիական մեդալից
Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է օլիմպիական մեդալակրի կոչումից: Ինչպես հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, լրացուցիչ դոպինգ ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 29-ամյա մարզուհին 2012թ Լոնդոնի օլիմպիական խաղերում օգտագործել է տուրինաբոլ եւ ստանոզոլ արգելված դեղամիջոցներ: ՄՕԿ-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պարտավորեցրել է վերադարձնել Հռիփսիմե Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը, պատվոգիրն ու հուշամեդալը։ Այդ որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ից, հայտնում է կայքէջը: