Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն կրկին չի խաղացնում Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
henrix1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ չի ընդգրկվել իր  թիմի խաղի հայտացուցակում: Այսօր Անգլիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում կհանդիպի Լոնդոնի «Արսենալի» հետ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին չի վստահել մեր ֆուտբոլիստին եւ չի ընդգրկել պահեստայինների թվում: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» վեց ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով չեն կարող մասնակցել այսօրվա խաղին: Չնայած կադրային խնդիրներին, պորտուգալացի մասնագետը դարձյալ տեղ չի գտել Հենրիխ Մխիթարյանի համար: Սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս: