Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու­՞ է Լիոնել Մեսին որոշել բոյկոտել լրագրողներին

Սպորտ
sport-mesi

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին աշխարհի 2018թ առաջնության Կոլումբիայի հետ ընտրական խաղից հետո հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները չեն ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ: «Մենք որոշել ենք այլեւս չխոսել լրագրողների հետ: Մեր հասցեին բավական շատ մեղադրանքներ են հնչել, սակայն Լավեսիի պարագայում ԶԼՄ-ները անցել են բոլոր սահմանները: Եթե մենք նրան չպաշտպանենք, ապա մարդիկ կհավատան միայն լրագրողներին», - Արգենտինայի հավաքականի բոլոր խաղացողների ներկայությամբ հայտարարել է Լիոնել Մեսին: Նշենք, որ թիմի հարձակվող Էսեկիել Լավեսին այժմ զբաղված է դատական գործով, որը հարուցվել է նրա դեմ հենց լրատվամիջոցների կողմից հրապարակած նյութերի հիման վրա: Ըստ դրանց, արգենտինացի ֆուտբոլիստը վերջին ամիսներին հավաքական չի հրավիրվում մարիխուանա օգտագործելու պատճառով: