Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեք շախմատիստներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնության համար

Սպորտ
sport-chess-evropa

Արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի 2017թ առաջնությունում Հայաստանը կներկայացնի երեք շախմատիստ: Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքէջը, մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 533 շախմատիստ: Մերոնցից հանդես կգան գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը եւ վարպետության թեկնածու Վլադիմիր Պողոսյանը: Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 11 տուրով, դեկտեմբերի 15-16-ը: Կայծակնային շախմատի առաջնությունը բաղկացած կլինի 13 տուրից եւ տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ը: Առաջնության մրցավայրն է Էստոնիայի մայրաքաղաք Տալինը: