Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի  ֆուտբոլիստներին չօգնեցին հարազատ պատերը

Սպորտ
sport-hajastan-19-3

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթները Եվրոպայի 2017 թվականի առաջնությունում: Երեւանում կայացած որակավորման փուլի մրցաշարի վերջին խաղում մեր պատանի ֆուտբոլիստները հանդիպեցին Հունգարիայի իրենց հասակակիցների հետ: Հյուրերը հանդիպման սկզբում եւ վերջում երկուական գոլ խփեցին եւ հաղթեցին 4:0 խոշոր հաշվով: Այդպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ զբաղեցրեց վերջին 4-րդ տեղը: Մեր թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա 1-3-րդ տեղերը գրաված Իտալիայի, Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները իրավունք ստացան մասնակցելու Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդին, որը տեղի կունենա 2017 թվականի գարնանը: