Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հրաժարվել է Հայաստանի հավաքականի անդամից

Սպորտ
sport-bananc

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հայտարարված ընդմիջման ընթացքում Երեւանի «Բանանց» ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի 4 ֆուտբոլիստների հետ: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, չեղարկվել են պաշտպան Սոսլան Կաչմազովի, Յասմին Մեցինովիչի, կիսապաշտպան Զավեն Բադոյանի եւ հարձակվող Ացամազ Բուրաեւի հետ կնքած պայմանագրերը: Ի դեպ, վերը նշված ֆուտբոլիստներից երեքը թիմի հիմնական կազմի խաղացողներ էին, իսկ Զավեն Բադոյանը Հայաստանի հավաքականի անդամ է, սակայն վերջերս ստացած վնասվածքի պատճառով նա չէր հրավիրվել Չեռնոգորիայի հետ խաղին: