A
A
Հայաստանի չեմպիոնը սահմանամերձ գյուղում սեանս է անցկացրել
Հայաստանի 2016 թվականի չեմպիոն, շախմատի միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել սահմանամերձ Կողբ գյուղում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այն տեղի է ունեցել գյուղի գեղարվեստի դպրոցում: Շախմատիստուհին ուժերը չափել է 8 երեխաների հետ: Մարիա Գեւորգյանը սեանսից հետո ասել է, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ փորձում է հնագույն խաղը հասցնել Հայաստանի ամենահեռավոր անկյունները: