A
A
Վաչիկ Վարդանյանը՝ սամբոյի աշխարհի փոխչեմպիոն
Սոֆիայում կայացած սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց եւս երկու մեդալ: Մարզական սամբոյի տղամարդկանց մրցաշարում հաջող հանդես եկավ 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, որը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ ահա մարտական սամբիստ Վաչիկ Վարդանյանը, 68 կգ քաշայինների մրցումներում, հաղթելով իր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Ցավոք, մեր մարզիկը վճռական մարտում պարտվեց ռուսաստանցի Ռուսլան Գասանխանովին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Այդպիսով, Հայաստանի սամբիստները Բուլղարիայի մայրաքաղաքից կվերադառնան 5 մեդալով: Առաջնության առաջին երկու օրերին բրոնզե մեդալներ էին նվաճել նաեւ Ասյա Լալազարյանը (48 կգ քաշային կարգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ):