Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

Սպորտ
spp

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունը կրեց 2017 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Այսօր Երեւանի «Բանանց-1» մարզադաշտում կայացած խաղում մեր պատանի ֆուտբոլիստները հանդիպեցին Իտալիայի իրենց հասակակիցների հետ: Վերջիններն առաջինը բացեցին հաշիվը, երբ 13-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն մոտ տարածությունից գրավեց դարպասը: Հանդիպման 81-րդ րոպեին Պետրոս Տեր-Պետրոսյանը դիպուկ հարվածով վերականգնեց խաղի ստատուս-քվոն: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակում իտալացիները 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որը հստակորեն իրացրեց «Ռոմայի» պաշտպան Ռիկարդո Մարչիզան: Այդպիսով, Իտալիայի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ մրցաշարում եւ ժամանակից շուտ մտավ էլիտ փուլ: Հայաստանի պատանեկանը, հակառակը, կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ գործնականում դուրս մնաց հետագա պայքարից: