Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է համեստ պահենք մեզ». Արթուր Պետրոսյան

Կարևոր լուրեր Սպորտ
a1hajastan-asulis

«Այս հաղթանակը ոչ թե ես, այլ բոլորս միասին կերտեցինք: Բոլորից էլ շնորհակալ եմ: Սակայն մենք պետք է համեստ պահենք մեզ եւ քայլ առ քայլ առաջ գնանք: Անելիքներ դեռ շատ կան: Ուժաղացման կարիք ունեն թիմի բոլոր գծերը: Այսօր մեր տղաները պարզապես հերոսություն արեցին», - ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան – Չեռնոգորիա ընտրական խաղից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:   Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ խաղում իր հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ազգային թիմին, չնայած առաջին խաղակսեից հետո զիջում էր երկու գնդակի տարբերությամբ:   Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը մամուլի ասուլիսում ասաց, որ զարմացած է խաղի նման կտրուկ շրջադարձից:   «Հայաստանի հավաքականը սկզբում անհաջող մեկնարկեց, սակայն ամբողջ խաղի ընթացքում այն գիտեր իր անելիքը: Ի վերջո, մրցակիցը հասան իր նպատակին», - այսպես մեկնաբանեց խաղը փորձառու սերբ մասնագետը: