A
A
Մեր հավաքականը առաջին հաղթանակը տարավ 2018-ի ընտրական փուլում
Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Չերնոգորիայի հավաքականին: Առաջին խաղակեսում հյուրերը 2 գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան, չնայած այդ հանգամանքին մեր ընտրանին երկրորդ խաղակեսում բեկում մտցրեց խաղի մեջ և ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև վերջին րոպեին հաղթանակ կորզեց՝ 3:2:
Վճռական գնդակը հակառակորդի դարպասը մխրճեց Գևորգ Ղազարյանը: