A
A
Վթար՝ Ծաղկաձորի ճանապարհին. մեքենան շրջվել է ձորը
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում Mitsubishi Pajero iO մակնիշի 34 NN 478 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 30 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և ուղևոր` 1987 թ. ծնված Վ. Մ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: