Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արևմուտք-Ռուսաստան. առճակատում մինչև ուր և որքան». քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
rd-eu

Ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում  տեղի կունենա փորձագիտական քննարկում «Արևմուտք-Ռուսաստան. առճակատում մինչև ուր և որքան» խորագրով : Փորձագիտական կլոր սեղանի ժամանակ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը  դիտարկումներ  կներկայացնեն  Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Սիրիա- Ռուսաստան-Արևմուտք դիմակայության ընթացքի ու հնարավոր ուղղվածության վերաբերյալ՝ մասնավորապես դրանք գնահատելով այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդության ներքո գտնվող հավաքական անվտանգության երկու դաշինքների՝ ՀԱՊԿ և ՆԱՏՕ ռազմավարական փաստաթղթերի համակցությամբ: Գլոբալ դիմակայության այդ առանցքով ճամբարավորման ու սեփական ռազմավարությունների աջակիցներ ակումբներ ձևավորելու նկատելի միտումները միանշանակ ազդելու են նաև Հայաստանի, Կովկասի ու ավելի ընդգրկուն տարածաշրջանի երկրների վրա, հետևաբար քննարկման նպատակն է գնահատել այդ ամենի ռիսկերը, ազդեցությունները Հայաստանի անվտանգության խնդիրների ու քաղքականությունների վրա և ուրվագծել երկրի հնարավոր դիրքավորման հետևանքները: Հավասարապես կարևոր է այդ ամենի գնահատումը ԱՄՆ-ում նախագահական ընտրութունների որևէ ելքի լույսի ներքո: Բանախոսների ներկայացմանը կհաջորդի հարցուպատասխանը, որից հետո քննարկմանը մասնակցող քաղաքական, տնտեսական, ռազմական վերլուծաբանները տեսակետներ կփոխանակեն խնդրո առարկա զարգացումների վերաբերյալ: