Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ իր 8 խորհրդականների ու Ռուզաննա Խաչատրյանի մասին. Առավոտ

Քաղաքականություն
6d64151c0726ec695c1033e93c206604

Այսօր ԱԺ-ում առողջապահության նախարարը Հարցին՝ Ձեր պաշտոնական կայքում Դուք 8 խորհրդական ունեք, մի կողմից խոսում եք անարդյունավետ ծախսերի, կրճատումների մասին, ոլորտը առողջացնելու մասին, մյուս կողմից՝ 8 խորհրդական եք պահում՝ նախարարը պատասխանեց. «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»: Նախարարը կատակեց, որ ՀՀ-ում գոյություն ունի 3 մլն խորհրդատու ու եթե հաշվի, տեսնի, որ իսկապես 8 խորհրդական ունի՝ նրանցից խորհուրդներ կլսի: Լեւոն Ալթունյանն ասաց, որ հաստիքով նախատեսված է 2 խորհրդատու եւ աշխատավարձ ստանում են երկուսը. «Եթե 8-ն են, ուրեմն 6-ը ընդամենը աշխատում են հասարակական հիմունքներով»: Լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է պատրաստվում վարվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Դիտարկմանը, որ Ռուզաննա Խաչատրյանը կարծես եւս ցանկություն չունի Ձեզ հետ աշխատել, հիմա էլ արձակուրդում է դեռ գտնվում՝ նախարարն արձագանքեց. «Ցավում եմ դրա համար»: Հարցին՝ ազատելո՞ւ եք նրան աշխատանքից, ասում են՝ արձակուրդից հետո նա չի գալու՝ նախարարը պատասխանեց. «Եթե նա այդպիսի ցանկություն ունի, իհարկե, մակագրելու եմ դիմումը»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում