Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը Բեռլինում գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
gago

Շախմատային մրցումներում հաղթանակն այնքան բարձր չեն գնահատում, որքան, օրինակ՝ ֆուտբոլում: Դա ցույց տվեց Բեռլինում ավարտված Lichtenrader Herbst-2016 միջազգային մրցաշարը: Մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վերջին՝ 9-րդ տուրում, հաղթելով իր մրցակցին, վաստակեց 7,5 միավոր եւ հավասարվեց միանձնյա առաջատար Բորիս Չատալբաշեւին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող հռչակվեց բուլղարացի գրոսմայստերը: Եթե գործեր ֆուտբոլային կանոնը, ապա 1-ին տեղը կզբաղեցներ մեր շախմատիստը, քանի որ նա ավելի շատ հաղթանակ տարավ մրցաշարում (7), քան՝ մրցակիցը (6): Սակայն շախմատում հավասար միավորների դեպքում տեղերն որոշում են բարդ, համակարգչային հաշվարկների օգնությամբ: