A
A
Չիլիի ֆուտբոլի առաջնությունում նոր «Կանտոնա» է հայտնվել (տեսանյութ)
Չիլիական «Աուդաքս Իտալյանա» թիմի հարձակվող Սեբաստիան Պոլը հնարավոր է հայտնվի բանտում: Արգենտինացի 28-ամյա խաղացողն առաջնության խաղին նախ լեզվակռվի է բռնվել երկրպագուի հետ, ապա բարձրացել տրիբունա եւ ոտքով հարվածել: Վերջինս հայց է ներկայացրել դատարան եւ պահանջել ֆուտբոլիստին պատժել առավելագույն պատժաչափով՝ այսինքն, ազատազրկել երկու տարով: Տեղի լրատվամիջոցներն անմիջապես հիշեցրել են 21 տարի առաջ Անգլիայում տեղի ունեցած նման միջադեպը, որի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էրիկ Կանտոնան ոտքով հարվածել էր «Քրիստալ Փելասի» երկրպագուին: Այն ժամանակ ֆրանսիացի ֆուտբոլիստն որակազրկվել էր ընդամենը 8 ամսով: